Չեն եղել լուրջ բողոքներ, որ վերանայվեր խափանման միջոցը։ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահվան դեպքին։
«Ցանկացած ողբերգություն պետք է ազդակ լինի դատական մարմիններին»,- ասել է նախարարը՝ շեշտելով, որ այսօր չկա կալանքի տակ գտնվող որևէ անձ, որն անհրաժեշտ բժշկական օգնություն չի ստանում։
Հիշեցնենք նաև, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել էր, Գրիգորյանը կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած շտապօգնության բրիգադին չէր հաջողվել փրկել Գրիգորյանի կյանքը:
Հավելենք, որ Արմեն Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Կալանքի տակ էր մայիսի 18-ից:
Մանրամասները՝ տեսանյութում։