Երեկ՝ օգոստոսի 1-ին, Երևան քաղաքի տարբեր հատվածներում կրկին ռեյդեր էին։ Ինչպես հայտնել է Armenia Today-ի թղթակիցը, տեղական ժամանակով ժամը 19:15-ի սահմաններում մասնավորապես Խանջյան փողոցում ոստիկանության ծառայողներն ուժեղացված հսկողություն են իրականացրել։
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են մեքենաները, բացել բեռնախցիկները և ստուգումներ իրականացրել։
Armenia Today-ը փորձեց Ոստիկանությունից ճշտել ստուգումների նպատակը։
ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստոուգումները պայմանավորված չեն որևէ կոնկրետ դեպքով, և ուժեղացված ծառայությունները պարբերական բնույթ են կրում։
Նա հայտնեց, որ արդյունքների վերաբերյալ ավելի ուշ անպայման տեղեկություն կլինի։