ՀՀ ԱԱԾ-ն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գործերի, գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների փոխարեն դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունն իրականացնելու համար ստեղծել անհրաժեշտ իրավական հիմքեր: ԱԱԾ-ի ներկայացրած այս նախագիծն այսօր կառավարության կողմից հավանության արժանացավ։
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, օտարերկրացիներին կացության կարգավիճակ տալու մասին գործերի, գրագրության, տեղեկանքների, եզրակացությունների ու այլ փաստաթղթերի թղթային կրիչների փոխարեն հնարավոր կլինի իրականացնել նաև դրանց տեսաներածված (սքանավորված) կամ էլեկտրոնային տարբերակների պահպանությունը, ինչի արդյունքում կխնայվի առկա առանց այդ էլ սուղ տարածությունը, ինչպես նաև Կառավարության վերոհիշյալ որոշման մեջ գործածված հասկացությունները և ձևակերպումները կհամապատասխանեցվեն գործող օրենսդրությանը:
Armenia Today-ին ավելի վաղ ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունից հայտնել էին, որ 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է 9466 անձ։ 2022 թվականի մարտի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիություն ստանալու քանի դիմում է ներկայացրել 7936 է անձ։ Ինչ վերաբերում է 2022թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 23-ը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներին, ապա նշված ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար 2170 անձ է դիմել։