Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «կարմիր բերետավորների» գործողությունների առնչությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են «Լուրերին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր ընթանում: