Հակակոռուպցիոն դատարանը հրաժարվել է կալանքից ազատել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ դատարանը մերժել է իրենց ներկայացրած միջնորդությունը, որը վերաբերում էր խափանման միջոցը գրավով փոխարինելուն։
«Որպես գրավ առաջարկվել էր Դավիթ Տոնոյանի միակ բնակարանը՝ 35 մլն դրամի չափով։ Դատարանը մերժել է միջնորդությունը, քանի որ Տոնոյանը հանդիսացել է ՊՆ նախկին նախարար և հնարավոր է ազդեցություն ունենա վկաների վրա»,-նշեց նա։
Ըստ փաստաբանի՝ դատարանի նույն պատճառաբանությամբ է շարունակում Տոնոյանին կալանքի տակ պահել, ինչ 8 ամիս առաջ էր վճռել։