Ոստիկանությունը հեռախոսային խոսակցությունները վերահսկելու համար սարքեր ձեռք կբերի։ Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նշենք, որ 2019-ին ԱԺ-ի կողմից օրենք էր ընդունվել, որի համաձայն «Օպերատիվ-հետախուզական գործունեության» մասին օրենքում փոփոխություն է իրականցվել։ Ըստ նախագծի՝ ոստիականությանը լիազորվել է ունենալ հեռախոսսային խոսակցությունները վերահսկելու տեխնիկական միջոցներ, որը մինչ այս պահը չի իրականացվել։
«Հաջորդ տարվա բյուջետային միջոցներով նախատեսված է նման միջոցների ձեռքբերումը, ինչի համար համապատասխան մրցույթն արդեն հայտարարվել է»,-ասաց փոխոստիկանապետը։