Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչները իրավական գնահատական կտան Ռովշան Ասկերովի հայտարարություններին, որոնք հնչել են ուկրաինական YouTube ալիքին տված հարցազրույցում և ուղղված են Ռուսաստանի զինված ուժերի դեմ, հայտնել է գործակալությունը Telegram-ի իր ալիքում։
Ուկրաինական յութուբյան ալիքին տված հարցազրույցում նա կոչ է արել «սպանել ռուս զինվորներին» և «հեղեղել Ռուսաստանը» «բեռ 200»-ով։
Ավելի վաղ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Ասկերովի դեմ քրեական գործ էր հարուցել ֆաշիզմի ռեաբիլիտացիայի փաստով (ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի 4-րդ մաս):
Այդ ժամանակ Ասկերովը Facebook-ի իր էջում դիտավորյալ կեղծ տեղեկատվություն էր հրապարակել՝ վիրավորելով և վարկաբեկելով ռուս մեծ հրամանատար և հայրենիքի պաշտպան, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովի հիշատակը, ասվում է հաղորդագրությունում։
Armenia Today-ը հայտնել էր, որ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովին։