«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ «Շարկ» ՍՊԸ-ն նոյեմբերի 25-ին հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի՝ «զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և հրապարակային հերքելուն պարտավորեցնելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին»։