Պարեկներն այսօր կարողացել են վնասազերծել սուպերմարկետն ու այնտեղ տեղադրված բանկոմատը թալանող, դիմակավորված հանցագործներից մեկին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Տիչինա 29/3 հասցեում գործող խանութներից մեկի մոտ նրանք 2 կասկածելի քաղաքացու են նկատել։ Պարեկները փորձել են պարզել նրանց ինքնությունը, սակայն վերջիններս դիմել են փախուստի։ Դեպքի վայրից մոտ 800 մետր հեռավորության վրա պարեկներին հաջողվել է նրանցից մեկին վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Պարզվել է, որ նրանք երկաթյա լինգով, երկաթ կտրելու համար նախատեսված հատուկ մկրատներով բացել են սուպերմարկետի մոտ տեղադրված բանկոմատներից մեկի երկաթե պաշտպանիչ հատվածը ու փորձել այնտեղից գումար հափշտակել։ Աղբյուրի տեղեկություններով՝ հետապնդված ու վնասազերծված կասկածյալը Երևանի բնակիչ 35-ամյա Կարեն Տ․-ն է։