Հունվարի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժին էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ միացել է Մյասնիկյան փողոցի տներից մեկի ահազանգի համակարգը: Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Արագ արձագանքի շնորհիվ նրանք կարողացել են կանխել գողությունը: Գողը թաքնվել էր զգեստապահարանում, որտեղ էլ նրան հայտնաբերեցին նշված բնակարան մեկնած ոստիկանները: Գյումրիի 44-ամյա բնակիչը, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Բաժնում պարզվել է, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար: Ոստիկանները նրա խուզարկությամբ հայտնաբերեցին 3 շղթա և կախազարդ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: