Ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված անձն ինչ է հայտնել Ազգային անվտանգության ծառայությունում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Նա մասնավորապես նշել է, որ ցանկացել է հարվածել Միրզոյանին, սակայն կարծում է, որ իր հարվածը Արարատ Միրզոյանին չի հասել: Նախաքննության շահերից ելնելով՝ Ա.Բ-ի անուն-ազգանունը ամբողջությամբ չենք ներկայացնում: Ամեն դեպքում, նշենք, որ նա Երեւան քաղաքի բնակիչ է, ամուսնացած է եւ ունի երեխաներ:
Որեւէ մեկը, որն իրականում հարվածել է Միրզոյանին, չի հայտնաբերվել մինչ այժմ. ում հայտնաբերում են իրավապահները, ավելի ուշ պարզվում է, որ նա չի հարվածել Միրզոյանին»,-գրում է թերթը:
Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ կալանավորվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրած և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրից հափշտակություն կատարած անձինք։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: