ՀՀ ԱԱԾ-ն 2022թ. ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավասու այլ մարմիններին սկզբնական տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների շարժի վերաբերյալ ամփոփագիր է ներկայացրել։
Նշվում է, որ նախորդ տարվա ընթացքում ԱԱԾ-ի կողմից ՀՀ պետական իրավասու տարբեր մարմիններին փոխանցվել է 1862 նյութ, որոնց հիման վրա նախաձեռնվել է 470 քրեական վարույթ։
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաքննություն իրականացված քրեական վարույթներով, այդ թվում՝ նախորդ տարիներից փոխանցված վարույթներով, ըստ նախնական գնահատման, հանցագործությամբ պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 34.871.179.017 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված նախնական վնասի չափը կազմել է 32.144.587.787 ՀՀ դրամ, իրավաբանական անձանցը` 704.639.069 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանցը` 2.021.952.161 ՀՀ դրամ:
«Ընդ որում, նշվածներից, այդ թվում՝ ավարտված վարույթներով, նախաքննության փուլում, վերականգնվել է ընդհանուր 14.351.883.303 ՀՀ դրամ, որից միայն 2022 թվականի ընթացքում ընդհանուր 5.278.456.073 ՀՀ դրամը, որից պետությանը պատճառված վնասից` 5.007.884.856 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց` 270.571.217 ՀՀ դրամ»,-նշվում է հաղորդագրության մեջ։