Եվրոպական դատարանը գործերի ցանկից հանել է «Արարատ Խանդոյանն ընդդեմ Հայաստանի» հայցը:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
«Կողմերը հաշտվում են իրար հետ, պետությունը փոխհատուցում է տրամադրում», – նշեց փաստաբանը՝ հավելելով, որ պետությունը, սակայն, բառացի չի ընդունել, որ քաղաքացու իրավունքների խախտում է տեղի ունեցել։
Նշենք, որ Արարատ Խանդոյանը, որը ՊՊԾ գնդի գրավման օրերին կալանավորվել էր, դատարանի կայացրած որոշման դեմ հայց էր ներկայացրել ՄԻԵԴ:
«Իմ կողմից Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան բողոք ներկայացնելու արդյունքում Արարատ Խանդոյանը ՀՀ-ից կստանա 4150 եվրո, նրա համար, որ ՀՀ-ի ներպետական դատարանները խախտել են իմ պաշտպանյալի անձնական և անձեռմխելիության իրավունքըԿոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները»,-օրեր առաջ նշել էր փաստաբանը Facebook-յան իր էջում։