Ատոմակայանի գլխավոր տնօրենի պաշտոնը 2002-2014 թվականներին զբաղեցրած Գ.Մ.-ն իրեն վստահված միջոցներից վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Նա գնման հայտի բացակայությամբ 2011 թվականին մրցույթի միակ մասնակից՝ ՌԴ «ՆովէներգոՊրոմ» ՓԲ ընկերությունից շուկայականից անհամեմատ թանկ՝ 33 մլն 544 հազար 438,20 ռուբլի արժեքով ձեռք է բերել ոչ ամբողջական լրակազմով 14 միջանկյալ մետաղաձող:
Մետաղաձողերը չեն շահագործվել և սպառել շահագործման համար նախատեսված պիտանելիության ժամկետները:
Իսկ 2015 թվականին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ն հարկադրված «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերությունից 592 հազար ԱՄՆ դոլարով (283 մլն 5 հազար 600 դրամ) ձեռք է բերել մեկ ամբողջական լրակազմ՝ 37 միջանկյալ մետաղաձող:
2022 թվականին հանրային քրեական հետապնդում է հարուցեվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Որոշումն ուղարկվել է Ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ մեղադրանք ներկայացնելու համար:
2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել է մեղադրանք: