ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է պարեկների հետ կապված վերջին զարգացումներին։
Ադրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ կապված միջադեպին, նախարարը նշեց, որ պարեկի գործողություններում վատ բան չի տեսել։ «Ոստիկանությունը ոչ մի անգամ քաղաքականույթան մեջ չի խառնվել և չի խառնվելու»,-հայտարարել է Ղազարյանը՝ հավելելով, որ քաղաքական կաշկանդվածություն չունի։