Երևանի քաղաքապետարանի կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը բերման է ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Նշվում է, որ վերջինս հարցաքննվել է։
Հիշեցնենք՝ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել էին Երևանի քաղաքապետարանի 2 բարձրաստիճան պաշտոնյաներ՝ աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանը և ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: