Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց զոհված և գերեվարված զինծառայողների հարազատների հետ փակ հանդիպման մանրամասներով: Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում ուշագրավ պատմություններ է լսել: Օրինակ՝ ծնողներին տվել են 3 ձեռք ու ասել՝ իրեց որդին է, տանեն հուղարկավորեն: Մեկ այլ դեպքում ծնողներին տվել են ցածրահասակ և փոքր ոտքի համարով զինծառայողնի դի որպես իրենց որդի, այնինչ իրենց տղան 182 սմ հասակ է ունեցել և 43 համարի ոտք:
«Ծնողներ կան՝ քննչականից ավելի շատ տվյալներ են հավաքել իրենց որդիների գտնվելու վայրի, զոհվելու կամ գերեվարվելու հանգամանքների մասին»,- ասաց Թովմասյանը՝ նշելով, որ այդ զինծառայողները փաստացի պետք է լինեն գերիների ցանկում, սակայն նրանց անունները չեն հաստատում:
«Ծնողներն ամենաշատը դժգոհում են այն բանից, որ պատկան մարմիններն ըստ էության ոչինչ չեն անում կամ չեն անում բավարար աշխատանք, որպեսզի իրենց երեխաները վերադառնան կամ նրանց մարմինները պատշաճ հանձնվեն իրենց»,- ասաց Թովմասյանը:
Նա նշեց, որ երևույթի բացատրությունն շայն է, որ մարմինները ուզում են շուտ փակել այդ էջը, փակեն՝ անցնեն առաջ, այսինքն՝ ձեր որդին է, հարմարվեք, հագստացեք ու ընդունեք իրավիճակն ինչպիսին որ կա: