• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
04 Հոկտեմբեր 2023 05:03
  • 402.21
  • 423.85
  • 4.07
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք են բերել 45 ինքնաձիգ, 2 000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. ԳԴ

Իրավունք,
26 Մայիս 2023 10:50
ShareShareShare
Наш Telegram
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում
telegram

Ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված 4 անձանց նկատմամբ նշանակված պատիժները, հայտնել է Գլխավոր դատախազությունը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Իր ծանոթ Ս.Գ.-ն բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքը՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով:

Ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, ով դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում: Այնուհետև, Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի նա վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին:

Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն Արցախում ձեռք է բերել 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևանում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները:

Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ):

Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 2021 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):

Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով և Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:

Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով):

Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով:

Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

telegram
Tags: Ապօրինի վաճառքԱրցախԻնքնաձիգպատերազմ

Առնչվող Նորություններ

Спикер Госдумы России предупредил о последствиях ратификации Римского статута для Армении и ее граждан

ՌԴ Պետդումայի խոսնակը զգուշացրել է Հռոմի ստատուտի վավերացման հետևանքների մասին ՀՀ-ի և նրա քաղաքացիների համար

03 Հոկտեմբեր 2023 23:16

Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանի և նրա քաղաքացիների համար հղի է խնդիրներով, ասել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նա կարծում...

Ռուսաստանը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» է համարել Պուտինի նկատմամբ

Ռուսաստանը Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը «ոչ բարեկամական քայլ» է համարել Պուտինի նկատմամբ

03 Հոկտեմբեր 2023 14:42

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը «ոչ բարեկամական քայլ» է անվանել...

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղահանվել 70 500 անձ․ Նազելի Բաղդասարյան

Ի՞նչ ազդեցություն կունենա Հռոմի ստատուտը՝ ԼՂ-ից բռնի տեղահանման հարցում․ Կիրակոսյանը մանրամասնում է

03 Հոկտեմբեր 2023 12:20

Հռոմի ստատուտի վավերացմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բռնի տեղահանումը կարող է ընկնել Միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո, ԱԺ-ում հայտարարել...

Հայաստանում մեր բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ ենք ստացել. Հարությունյան

Ադրբեջանն Արայիկ Հարությունյանին ձերբակալելու օրդեր Է տվել․ ԶԼՄ

02 Հոկտեմբեր 2023 18:22

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու օրդեր Է տվել, գրում է Euronews-ը։ Euronews-ի հրապարակման մեջ նշվում...

Ադրբեջանը կալանավորել է այսօր ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին

Վագիֆ Խաչատրյանի քրգործի հետաքննությունն ավարտվել է

02 Հոկտեմբեր 2023 10:34

Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի հետաքննությունն ավարտվել է, բոլոր նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան քննարկման, հայտարարել է Ադրբեջանի...

Ադրբեջանն ավելի քան 300 հայի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանն ավելի քան 300 հայի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

01 Հոկտեմբեր 2023 11:50

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել, հետախուզվողների...

Ավելին
  • Լուրեր
Իրանից ուղարկված մարդասիրական օգնությունը Սյունիքում է

Իրանից ուղարկված մարդասիրական օգնությունը Սյունիքում է

04 Հոկտեմբեր 2023 00:57
ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

04 Հոկտեմբեր 2023 00:12
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Արցախի երեք նախկին նախագահների և խորհրդարանի խոսնակի ձերբակալության մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են Արցախի երեք նախկին նախագահների և խորհրդարանի խոսնակի ձերբակալության մասին

03 Հոկտեմբեր 2023 23:42
Спикер Госдумы России предупредил о последствиях ратификации Римского статута для Армении и ее граждан

ՌԴ Պետդումայի խոսնակը զգուշացրել է Հռոմի ստատուտի վավերացման հետևանքների մասին ՀՀ-ի և նրա քաղաքացիների համար

03 Հոկտեմբեր 2023 23:16

Ձյուդոյի միջազգային մրցաշարում հայ մարզիկները նվաճել են յոթ մեդալ

03 Հոկտեմբեր 2023 22:49
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում․ Փաշինյանը՝ Կոլոննային

Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում․ Փաշինյանը՝ Կոլոննային

03 Հոկտեմբեր 2023 22:07
Ֆրանսիան համաձայնություն է տվել ՀՀ-ին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը․ Կատրին Կոլոննա

Ֆրանսիան համաձայնություն է տվել ՀՀ-ին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը․ Կատրին Կոլոննա

03 Հոկտեմբեր 2023 21:23
Սոցապ նախարարը ներկայացրել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրերի գործընթացները

Սոցապ նախարարը ներկայացրել է արցախցիներին տրամադրվող աջակցության ծրագրերի գործընթացները

03 Հոկտեմբեր 2023 21:15
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժամը 20։00-ի դրությամբ չի փոփոխվել․ Նազելի Բաղդասարյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժամը 20։00-ի դրությամբ չի փոփոխվել․ Նազելի Բաղդասարյան

03 Հոկտեմբեր 2023 20:59
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը (ուղիղ)

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը (ուղիղ)

03 Հոկտեմբեր 2023 20:38
Իրանից ուղարկված մարդասիրական օգնությունը Սյունիքում է
Հայաստան

Իրանից ուղարկված մարդասիրական օգնությունը Սյունիքում է

04 Հոկտեմբեր 2023 00:57

Սյունիք է հասել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստան ուղարկված հումանիտար բեռը՝ նախատեսված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար, հայտնում են...

Կարդալ
ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են
Արցախ

ԼՂ պետնախարարը, ՆԳ նախարարը և ԱԱԾ պետը Հայաստանում են

04 Հոկտեմբեր 2023 00:12

ԼՂ պետնախարար Արթուր Հարությունյանը, ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը և ԱԱԾ պետ Արարատ Մելքումյանը մի քանի ժամ է արդեն...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ