«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԵՊՀ-ում և Հայաստանի մյուս բուհերում կաշառքի գործով աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում:
Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսներ՝ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը:
Թերթի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանին մեկ ամիս ժամանակ էր մնացել պաշտոնավարելու, առաջիկայում նոր դեկանի ընտրություններ պետք է լինեին: Վերջինս նախապես տեղյակ է եղել, որ իր վերաբերյալ համալսարանից տեղեկություններ են փոխանցում իրավապահ մարմիններին, ու շուտով գալու են իր «հետեւից», ուստի որոշել է նախապես իր անունը մաքրելու համար չառաջադրվել դեկանի նոր ընտրություններին և հնարավորինս շուտ հեռանալ ԵՊՀ-ից, որպեսզի սկանդալի մեջ չհայտնվի:
Սակայն Հայկ Սարգսյանը չհասցրեց հեռանալ բուհից, այլ ձերբակալվեց։