Առաջիկա օրերին հայտնի քրեական գործի շրջանակներում հնարավոր է ձերբակալեն ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, հայտնում է «Հրապարակ»-ի՝ իրավապահ համակարգի աղբյուրը։
Թերթի աղբյուրները նշում են, որ Աշոտյանը կրկին խոշորացույցի տակ է հայտնվել՝ քաղաքական պատճառներով: «Այս քրգործի հիմքով Աշոտյանի ՍԵԿՏ-ը փակ է՝ նրան արգելված է դուրս գալ երկրից, կարող է դուրս գալ միայն քննիչի թույլտվությամբ, վերջինս էլ չի բավարարում այդ միջնորդությունները»,- հայտնում է լրատվամիջոցը:
Հիշեցնենք, որ անցած տարեվերջին իրավապահների գործադրած տիտանական ջանքերն ապարդյուն էին անցել, գործին առնչվող տասնյակ մարդկանց ձերբակալել էին, որպեսզի Աշոտյանի դեմ ցուցմունք կորզեն` ապարդյուն։ Այժմ գործընթացն ակտիվացել է, բերման են ենթարկվում ԵՊԲՀ-ի հետ նախկինում երբևէ գործարք ունեցած մարդիկ, փորձում են կապ գտնել նրանց և Աշոտյանի միջև։ Խոսքը 2015 թ. Բժշկական համալսարանից խոշոր չափերի հափշտակության առիթով հարուցված քրեական գործի մասին է, որի շրջանակներում անցած տարեվերջին կալանավորե;, ապա ազատ էին արձակել բուհի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին։