Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը հետաձգվեց:
Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ նրա փոխարեն դատարան էր ներկայացել դատախազ Էդգար Արսենյանը: Գործի նյութերին ծանոթանալու համար նա դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց: Դատական նիստի նոր ժամկետ նշանակվեց հուլիսի 7-ը:
Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պետությունից մոտ կես միլիարդ դրամ հափշտակություն կատարելը կազմակերպելու մեջ։ Այս գործով անցնում էր հինգ անձ։ Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Դատավարության ընթացքում գործով անցնող անձանցից երկուսը մահացել է։