Քննչական կոմիտեն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ և թմրամիջոցների արտադրման ու աճեցման լաբորատորիա է բացահայտել, հինգ անձ ձերբակալվել է, հայտնում են ՔԿ-ից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, իրացում խոշոր չափերով, պատժվում է առավելագույնը 10 տարի ժամկետով) քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քննչական բաժնի քննիչների կողմից, օրենքով սահմանված կարգով, մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր քաշերի, ընդհանուր՝ 35 գրամ քաշով բյուրեղանման զանգվածներ, դեղնականաչավուն կանեփանման զանգված, 30 պարկերի մեջ աճեցվող կանեփանման բույսեր, տարբեր տեսակի քիմիական զանգվածներ, ապակյա տարա` դեղնականաչավուն զանգվածի պարունակությամբ: