Հերոս ծնող մայրը չի կարող ո՛չ պատվեր կատարող, ո՛չ էլ վախկոտ լինել, Ազգային ժողովում հայտարարել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու Նաիրա Հովսեփյանը, որը 44-օրյա պատերազմում հերոսաբար նահատակված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գևորգ Արշակյանի մայրն է։
Նա այսպես է արձագանքել իր հասցեին ընդդիմության կողմից հնչած մեղադրանքներին։
Նաիրա Հովսեփյանի թեկնածությունն առաջադրել է ԲԴԽ-ն։ ԱԺ-ն այսօր՝ հեկտեմբերի 25-ին, քննարկում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Կարեն Թումանյանի, Գուրգեն Մալխասյանի և Նաիրա Հովսեփյանի թեկնածությունները:
Մանրամասները՝ տեսանյութում։