Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն ազատվել է տնային կալանքից, տեղեկացրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Փաստաբանը հույս է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեն կհրաժարվի քրեական հետապնդումից:
Հունիսի 27-ին դատարանը Գյուրջյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։ Մայիսի 25-ին դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորել էր Գյուրջյանին։
Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Գյուրջյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծելու, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։