Դատավոր Էդուարդ Մկրտչյանը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ հայտնի Արթուր Ղազարյանի և նրա ընկերների սպանության մեջ մեղադրվող Տիգրան Հարությունյանին կալանքից ազատել է և նրա նկատմամբ տնային կալանք է կիրառել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթը հիշեցրել է, որ մինչ այս որոշումը դատավոր Մանվել Շահվերդյանը 2 անգամ կալանքից ազատել և տնային կալանք խափանման միջոց էր կիրառել 4 անձի (Ղազարյանի, ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի ու ևս երկու անձի-խմբ․) սպանելու մեջ մեղադրվող Հովհաննես Սիմոնյանին։
«Ընդ որում` առաջին անգամ կալանքը վերացնելուց հետո դատախազի և տուժողի կողմից ներկայացրած բողոքների հիման վրա Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը և կրկին կալանավորել էր մեղադրյալին։ Դատավոր Շահվերդյանին, սակայն, չէր խանգարել, որ ի հեճուկս Վերաքննիչ դատարանի որոշման` նորից վերացնի Սիմոնյանի կալանքը»,- հավելել է թերթը։
Սպանությունը տեղի էր ունեցել 2021-ի նոյեմբերին։