Դատարանը կալանավորել է այգեձորցի պայմանագրային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառողին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հայտարարության՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, համայնքում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ գյուղի մի քանի երիտասարդ վիճել են ինքնությունները դեռևս չբացահայտված մի խումբ անձանց հետ և հարվածներ են հասցրել իրար, ինչի ընթացքում դանակով հարվածներ է ստացել նշված պայմանագրայինը։ Միջադեպի մասնակից անձանցից մի քանիսը ևս պայմանագրային զինծառայողներ են։
Նախաքննության ընթացքում պարզվել է նրան մարմնական վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, ով Արագածոտնի մարզի Ապարան համայնքից է: ՔԿ տեղեկությունների համաձայն՝ մեղադրյալը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել այլ անձանց մարմնի տարբեր հատվածներին, ապա տաբատի գրպանից հանած դանակով երկու անգամ հարվածել է 19-ամյա երիտասարդին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ, նշել է ՔԿ-ն։
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով (Առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 7 տարի ժամկետով) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով (Ֆիզիկական ներգործությունը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով)։