ՆԳՆ-ն ոստիկանության 9 ծառայողի կարգապահական տուժով կազատի աշխատանքից, հայտնել է գերատեսչությունը։ Որոշումը կայացրել է կարգապահական հանձնաժողովը՝ սեպտեմբերի 2-ին կայացած նիստի ընթացքում։
Նիստին ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության 13 աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Ոստիկանության մյուս 2 ծառայողի նկատմամբ կիրավռել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը, իսկ 2 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը: Հաղորդագրության մեջ նշված չէ, թե ծառայողների ինչ արարքների համար են կիրառվել հանձնաժողովի տուժերը։