Հրազեն և դրա համար նախատեսված փամփուշտներ ապօրինի ձեռք բերելու և կրելու դեպքի առթիվ 3 անձ է կալանավորվել, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ Վանաձոր քաղաքի՝ քրեական ենթամշակույթ կրող բնակիչ Ա․Թ․-ն, Վ․Դ․-ի և Գ․Ա․-ի միջոցով ապօրինի ձեռք է բերել ТТ տեսակի 7,62 մմ տրամաչափի ակոսափող ատրճանակ՝ 2 պահեստատուփով, ինչպես նաև հիշյալ ատրճանակի համար նախատեսված 24 փամփուշտ։
ՔԿ-ն հավելում է, որ իրավապահներն ապօրինի պահվող զենքը հայտնաբերել են Ա․Թ․–ի՝ Երևանյան խճուղում գտնվող առանձնատան ավտոտնակում։
Ա․Թ․-ի, Վ․Դ․-ի և Գ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից հրազենի ապօրինի շրջանառությունը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 6 տարի ժամկետով)։