Ոստիկանները ձերբակալել են Երևանի Կենտրոն համայնքի վարչակազմի մի քանի աշխատակիցների, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նա պարզաբանել է, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են` չհստակեցնելով նրանց թիվը։
MPG/Gallup International Association-ի տվյալներով՝ օգոստոսին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատանքը 5 բալանոց սանդղակով ամենացածր գնահատականն էր ստացել՝ 2,7 միավոր։ Երևանցիներից ամենաբարձր գնահատականն ստացել էր Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների գործունեությունը` 3,9 միավոր։
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի բնակարանը․ ԶԼՄ
Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի բնակարանը, հայտնել է Shamshyan.com-ը։ Ըստ կայքի՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի...