Դեկտեմբերի 2-ին Երևանում գործող մանկապարտեզներից մեկում 4-ամյա աղջիկ է մահացել, Armenia Today-ին հաստատել են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
««Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Կիևյան փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում 4-ամյա աղջիկ է մահացել։ Ըստ հաղորդման՝ երեխան մահացել է մանկապարտեզի աշխատողների ներկայությամբ»,- հավելել են ՆԳՆ-ից։
Գերատեսչությունից հստակեցրել են, որ դեռ հայտնի չէ՝ երեխան մանկապարտեզո՞ւմ, թե՞ հիվանդանոցում է մահացել՝ ընդծելով, որ մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ։
Shamshyan.com-ը գրել էր, որ մահացածը Նատալի Ե.-ն է, դեպքը տեղի է ունեցել Երևանի թիվ 28 մանկապարտեզում։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ երեխային ծայրահեղ ծանր վիճակում «Արաբկիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել, որի կյանքը փրկել չի հաջողվել։