Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա է կալանավորվել, Armenia Today-ին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Դեկտեմբերի 5-ին մի շարք անձինք են ձերբակալվել կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, այդ թվում` Արարատի համայնքապետարանի երկու պաշտոնյա։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը»,- հավելել է խոսնակը։
Այլ մանրամասներ կոմիտեից չեն հայտնել։
News.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, դեկտեմբերի 5-ին գրել էր, որ ձերբակալվածների թվում Արարատի փոխհամայնքապետը և աշխատակիցներից մեկն են։