Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն խարդախությամբ 12 հազար դոլար գումար վերցրած տղամարդը հայտնաբերվել է, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
«Պարզվել է, որ Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար դոլար, ինչից հետո չի տեղադրել շիրմաքարերը և հրաժարվել է գումարը վերադարձնել»,- նշում է սկզբնաղբյուր կայքը։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։