Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 7 տարվա ազատազրկման է դատապարտել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնն զբաղեցրած Ա.Մ.-ին՝ խոշտանգում կատարելու համար, հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ գերատեսչության՝ դատարանը նրան մեղավոր է ճանաչել նախկին ՔՕ 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձանց կողմից խոշտանգում կատարելը, պատժվում է ազատզրկմամբ՝ մինչև 5 տարի ժամկետով) նախատեսված հանցանքի կատարման մեջ։
Դատախազությունը հիշեցրել է, որ Ա.Մ.-ն 2016 թվականի նոյեմբերի 30-ից զբաղեցնելով իր պաշտոնը՝ 2018 թվականի մարտի 16-ին՝ ժամը 00:35-ից մինչև 01:15-ն ընկած ժամանակահատվածում, պատժելու նպատակով մի խումբ անձանց հետ խոշտանգել էր մեղադրյալ Ա.Ա.-ին՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ: