Երևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի բնակարանը, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 00։05-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ, 63-ամյա Ն․ Հ․-ն և հայտնել, որ նախորդ օրը՝ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ից մինչև ժամը 23։50-ն ընկած ժամանակահատվածում, բացել են իր բնակարանի մուտքի դռան փականը և մուտք գործել ներս։
Կայքի տեղեկություններով՝ դասախոսի տնից գողացել են 120 վրացական լարի, 4000 եվրո և մուտքի դռան ներսի կողմում գտնվող էլեկտրական դիտանցքի մոնիտորը՝ պատճառելով 1 մլն 748 հազար դրամի վնաս:
Լրատվականը հավելել է, որ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստել դեպքի առնչությամբ։