Դատարանը 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ երեք ամսով տնային կալանք է կիրառել։
Սեպտեմբերի 9-ին դատարանը 2 ամսով կալանավորել էր Գալեյանի հորը։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ կալանքն իրավական հիմք չունի, քանի որ Գալեյանն առողջական խնդիրներ ունի։
Գալեյանի դեմ սեպտեմբերի 8-ին քրեական գործ էր հարուցվել։ Գալեյանը սեպտեմբերի 6-ին՝ ժամը 19։30-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով բերման էր ենթարկվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցից։ Քննչական կոմիտեն պնդում է, որ Գալեյանի մոտ հայտնաբերվել և առգրավվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված պարունակող երեք փաթեթ։ Ոստիկանության դատաբժշկական կենտրոնում հաստատել էին, որ հայտնաբերված նյութը մարիխուանա է։