Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Վարդանյանները խորը հետք են թողել մարդկության պատմության մեջ․ Դմիտրի Պեսկով

img

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ նշելով, որ այսօր՝ նոյեմբերի 27-ին, այս մասին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինն իր ցավակցություն է հայտնել Գոհար Վարդանյանի՝ մեր նշանավոր հետախույզի հարազատներին ու մերձավորներին: Առանց Գոհար Վարդանյանի, առանց նրա ամուսնու՝ Գևորգի, մեր աշխարհի պատմությունը հնարավոր է այլ ընթացք ունենար»,-նշել է Պեսկովը։

Նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ որ այդ մարդիկ խոր հետքն են թողել մարդկության պատմության մեջ:

«Վլադիմիր Պուտինը լավ էր ճանաչում և՛ Գոհարին, և՛ նրա ամուսնուն: Ամուսնու մահից հետո Գոհարն այցելել Է Պուտինին: Պուտինը հյուր Է գնացել նրան»,-հավելել է Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը մահացել է նոյեմբերի 25-ին՝ 94 տարեկան հասակում:

Թեգեր: Վլադիմիր Պուտին, Գևորգ Վարդանյան, Գոհար Վարդանյան