Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
27 Նոյ, 14:00
Սպորտ

Ջուլֆալակյանն ընդդեմ Վլասովի․«Գրան-Պրի Մոսկվա»

Մրցաշարի կենտրոնական գոտեմարտը կլինի երկու ականավոր ըմբիշների՝ Արսեն Ջուլֆալակյանի և Ռոման Վլասովի դիմակայությունը

img

Նոյեմբերի 29-30-ը Մոսկվայում տեղի կունենա «Գրան Պրի Մոսկվա» ըմբշամարտի միջազգային գալա- մրցաշարը՝ Ալռոսի գավաթը:

Առաջին օրը կանցկացվի անհատական մրցաշար, իսկ նոյեմբերի 30-ին ՝ Ռուսաստանի և աշխարհի հավաքականների հանդիպումը։ Դասականների անհատական մրցաշարի առանցքային գոտեմարտը մասնագետները միաբերան անվանում են երկու ականավոր ըմբիշների՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի դիմակայությունը:

Այս երկու աշխարհահռչակ մարզիկները միասին նվաճել են օլիմպիական 3, աշխարհի 7 և Եվրոպայի առաջնության 9 մեդալ։

Ինչպես նշվում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում, Վլասովն ու Ջուլֆալակյանը «մեծ խորհրդային շրջանի ժառանգներ են»: Արսեն Ջուլֆալակյանը 1988թ. օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի որդին է: Ռոման Վլասովը լեգենդար Ալեքսանդր Կարելինի առաջին և միակ մարզիչ Վիկտոր Կուզնեցովի սանն է:

Թեգեր: Արսեն Ջուլֆալակյան, Վլասով