Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին

Ես լրագրողների փոխայցելությունների հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում. Լիլիթ Մակունց

img

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին: Մակունցը նշել է, որ այս այցելությունների մեջ որևէ խնդիր ինքը չի տեսնում.«Ես լրագրողների փոխայցելությունների հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է նպաստելու և ինչպիսի մթնոլորտ ու խաղաղության ինչպիսի միջավայր ենք տեսնում, մենք արդեն դրա մասին խոսել ենք: Նոր ասելու բան այդտեղ չկա»:

Մակունցն անդրադարձել է նաև վերջին շրջանում Ադրբեջանի հռետորաբանության փոփոխության մասին հարցին և նշել. «Ես այդ շեշտադրումների հետ համաձայն չեմ, որովհետև իրականում Ադրբեջանի քաղաքական խոսքում առանձնապես որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այն ագրեսիան, որ կար նախկինում և դրսևորվում էր տարբեր կերպ, կա նաև հիմա: Հենց դրա մասին ենք մենք պարբերաբար բարձրաձայնում խորհրդարանական դիվանագիտության հարթակներում, որ Ադրբեջանի քաղաքական դիսկուրսը, հռետորաբանությունը չի փոխվում: Սա կարևոր և անհրաժեշտ պայմաններից մեկն է խաղաղության համար»

Մակունցը նաև նշել է, որ համաձայն չէ այն դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը նման ձև ընդունել:

Թեգեր: Լիլիթ Մակունց, Հայաստան-Ադրբեջան