Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
27 Նոյ, 14:48
Իրավունք

Գործընթաց ենք մեկնարկել Չարենցավանի քաղաքային զբոսայգին վերադարձնելու համայնքին. Կոտայքի մարզպետ

Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել

img

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ գործընթաց է մեկնարկել, որի արդյունքում Չարենցավանի քաղաքային զբոսայգին կվերադարձվի համայնքին:

Մարզպետը հիշեցրել է, որ «2005թ.-ին 25 տարի ժամկետով Չարենցավանի քաղաքային զբոսայգին վարձակալության պայմանագրով հանձնվել է «ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ-ԲՀ» ՍՊ ընկերությանը, որը պայմանագրով իրեն վերապահված պարտավորությունները չի կատարել, ինչի արդյունքում զբոսայգին մատնվել է անուշադրության և գտնվել է անբարեկարգ վիճակում»:

Armenia Today

Ռոմանոս Պետրոսյանը հորդորել է համայնքապետարանին լուծել տնտեսվարողի հետ կնքված պայմանագիրը՝ որից հետո համայնքապետարանը սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել բարեկարգել և լուսավորել զբոսայգին:

Տնտեսվարողը չի համաձայնել լուծել վարձակալության պայմանագիրը, որից հետո համայնքի ղեկավարը հայցադիմում է ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:

Դատարանի կողմից որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

Թեգեր: Ռոմանոս Պետրոսյան, Չարենցավանի Զբոսայգի