Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Վանեցյանն իրեն նեղացած տղայի պես է պահում. Նիկոլայ Բաղդասարյան

Ըստ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի՝ հայտարարություններն այն մասին, որ Սորոսի հիմնադրամը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթ է

img

«Եթե Արթուր Վանեցյանը կոնկրետ փաստեր ուներ, ապա նա պետք է դրանք հնչեցներ դեռ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ»։  Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողներին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ Վանեցյանն «իրեն վիրավորված տղայի պես է պահում»։

Այն հարցին, թե արդյոք Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, Բաղդասարյանն ասել է.

«Այն հայտարարությունները, թե Սորոսի հիմնադրամը սպառնալիք է ներկայացնում մեր երկրի անվտանգությանը, անձամբ ինձ համար անհեթեթ են: Հիմնադրամը Հայաստանում գործում է արդեն երկար տարիներ, այս բոլոր տարիներին նույն պետական կառույցները դրամաշնորհներ են ստացել հիմնադրամից։ Մարդիկ, ովքեր անտեղյակ են, գուցե ինչ-որ վտանգ տեսնեն այստեղ, բայց ովքեր տեղյակ են, նրանց ակնհայտ է, որ ոչ մի խնդիր չկա»։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 21-ին Սաթիկ Սեյրանյանի «Pressing» հեղինակային հաղորդման ժամանակ դրական պատասխան էր տվել հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Հայաստանի անվտանգությանը վտանգ է ներկայացնում «Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան» գործունեությունը:

Թեգեր: Նիկոլայ Բաղդասարյան, Արթուր Վանեցյան