Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Չեխիան կաջակցի Հայաստանին վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում

img

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Այս մասին հայտնում է ԱԺ տեղեկատվության և հանրային կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս ունի, որ չեխական կողմը կաջակցի նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում:

Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար և հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը ևս կհետևի այս քայլին:

Բեդրիխ Կոպեցկին իր հերթին ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն և կարևորել է առևտրատնտեսական գործակցության ընդլայնումը: Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափում զարգացնել կապերը:

Թեգեր: ՀՀ ԱԺ, Հայաստան, Չեխիա