Skip to main content
Աջակցություն 08 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10062')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 582)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 184)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 121)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 75)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 669)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Եթե ադրբեջանցի լրագրողները միայն դրական տպավորությունների մասին գրեն, ապա իրենց հասարակությունը դա չի ների․ Դավիթ Ալավերդյան

Դավիթ Ալավերդյանի խոսքով՝ հայերի նկատմամբ ատելությունն ադրբեջանցիներին միավորող գաղափարախոսություն է

img

Նոյեմբերի 17-21-ը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, տեղի ունեցավ հայաստանցի, արցախցի և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը։ Հայաստանից մեկնած լրագրողները՝ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը, «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը և Արցախի հանրային հեռուստաընկերության մեկնաբան Էդգար Էլբակյանը եղել են Բաքվում, Ղուբայում և Գանձակում (Գյանջայում), իսկ Հայաստան և Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողները՝ Էլչին Վալիևը (Trend.az), Էլշան Ռուստամովը (1news.az) և Օրհան Էլչուևը (Վեստնիկ Կավկազա) եղել են Երևանում, Դիլիջանում, Շուշիում և Ստեփանակերտում։

Լրագրողների փոխայցերի ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ։ Այցի վերջում Վրաստանում տեղի է ունեցել հայաստանցի, արցախցի և ադրբեջանի լրագրողների հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Հանդիպման արդյունքում որոշվել էր հայտարարություն հրապակել, հայտարարության տեքստն արդեն հստակեցվել էր, սակայն այն դեռևս չի հրապարակվել։

ԵԱՀԿ-ի կողմից հայտարարությունը դեռևս չի հրապարակվել և հայտնի չեն չհրապարակման պատճառները։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Մեդիամաքս» գործակալության տնօրեն Դավիթ Ալավերդյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին,թե  ինչու՞ չի հրապարակվել հայտարարությունը, քանի որ հանդիպումից օրեր են անցել և արդյոք հայտարարության հրապարակման համար ժամկետներ նշվել են թե՝ ոչ։

«ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունն առաջինը հանդես եկավ հայտարարությամբ՝ ողջունելով լրագրողների փոխայցերի կազմակերպումն ու իրականացումը։ Ենթադրում եմ, որ այդ հայտարարությունը պետք է լիներ ԵԱՀԿ-ի կողմից հայտարարությունից հետո, սակայն հնարավոր է՝ փոխարինել է բուն հայտարարությանը։

ԵԱՀԿ-ում սկզբունքն այնպես է, որ եթե կողմերից մեկը վետո է դնում, ապա հայտարարությունը չի հրապարակվում, հնարավոր է դա իրականացրել է հենց ադրբեջանական կողմը, քանզի հայաստանյան և արցախյան կողմը նման քայլ չի իրականացրել»,- նշեց Դավիթ Ալավերդյանը։

Խոսելով ադրբեջանցի լրագորողների տպավորությունների մասին՝ Դավիթ Ալավերդյանը նշեց, որ ադրբեջանցի լրագրողներն արտաքուստ բավականին դրական տպավորություն էին թողնում՝ միաժամանակ կասկած հայտնելով, որ ադրբեջանցի լրագրողները չեն կարող ասել և պատմել այն, ինչն իրականում տեսել են:

Անդրադառնալով ադրբեջանցի լրագրողների հրապարակումներին՝ Ալավերդյանը նշեց. «Չեն կարող ակնկալել, որ ադրբեջանցի լրագրողները միայն դրական տպավորություններով հանդես կգան, քանի որ իրենց հասարակությունը դա չի ների։ Ադրբեջանում հայերի նկատմամբ թշնամանքի և ատելության քարոզը պետական մակարդակով է իրականացվում։ Իմ պատկերացմամբ հայերի նկատմամբ ատելությունն ադրբեջանցիներին միավորող գաղափարախոսություն է, եթե մի օր հայերը վերանան չեմ պատկերացնում, թե ինչը նրանց կհամախմբի»,- նշեց Դավիթ Ալավերդյանը։

Ալավերդյանը նշեց, որ այցի ընթացքում, ցավոք, հնարավորություն չեն ունեցել շփվելու շարքային ադրբեջանցիների հետ, սակայն այն հանդիպումներն ու շփումները, որոնք կայացել են հենց ընտրված մարդկանց հետ, վկայում են այդ պետության մակարդակի մասին։

Թեգեր: Դավիթ Ալավերդյան, Հայաստան, Ադրբեջան, Արցախ