Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Լեհաստանի ՊՆ ՌՈ պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստան է այցելել Լեհաստանի ՊՆ ՌՈ պատվիրակությունը

img

ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված մի շարք հարցեր: ԼՀ ՊՆ պատվիրակությունը հետևել է ռազմական ոստիկանների ցուցադրական պարապմունքներին:

Լեհաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

Թեգեր: Լեհաստանի ՊՆ ՌՈ Պատվիրակություն, ՀՀ ՊՆ