Skip to main content
Աջակցություն 28 Հունվար 2020
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10067')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 573)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 191)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 128)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 82)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 694)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում
27 Նոյ, 19:01
Հասարակություն

Ադրբեջանական դասագրքում հայերի վերաբերյալ իրական ճշմատությունը գրելը կլինի խաղաղության նախապատրաստման առաջին քայլը․ Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանի խոսքով՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գործընթացը երկար է լինելու

img

Նոյեմբերի 17-21-ը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, տեղի ունեցավ հայաստանցի, արցախցի և ադրբեջանցի լրագրողների փոխայցերը։

Հայաստանից և Արցախից մեկնած լրագրողները՝ Արտյոմ Երկանյանը, Դավիթ Ալավերդյանը և Էդգար Էլբակյանը եղել են Բաքվում, Ղուբայում և Գանձակում (Գյանջայում), իսկ Հայաստան և Արցախ այցելած ադրբեջանցի լրագրողները եղել են Երևանում, Դիլիջանում, Շուշիում և Ստեփանակերտում։

Լրագրողների փոխայցերի ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ՝ ՀՀ, ԱՀ և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ՝ հիմքում ունենալով դեռ 2019 թ․ մարտին ՀՀ և ԱՀ ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը։ 

Ադրբեջանական կողմն ամեն ինչ արել էր, որպեսզի լավագույնս ներկայա և հայ լրագրողներն Ադրբեջանում հանդիպել են մարդկանց հետ, ովքեր նախապես էին որոշվել։ Ադրբեջանցի լրագրողները դեռևս հոդվածներ չեն հրապարակել ու հարցազրույցներ չեն տվել այցի տպավորությունների վերաբերյալ։ 

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով Armenia Today-ի հարցին, արդյոք սա Հայաստանի ու Արցախի վերաբերյալ թյուր տպավորություններ չի ստեղծի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման գործընթացում, նշեց, որ խաղաղության նախապատրաստման հարցում նախ պետք է հասկանալ, թե ինչ պատկերացումներ ունեն կողմերն այդ հարցի վերաբերյալ։

Թևան Պողոսյանի խոսքով՝ խաղաղության նախապատրաստումը միայն մամուլով չպետք է իրականացվի։

«Ադրբեջանցու պատկերացմամբ խաղաղությունն ամբողջ տարածաշրջանն է՝ առանց հայերի։ Եթե Արցախում ենք հարցնում՝ ինչ է խաղաղությունը, ապա պատասխանում են, որ իրենց ոչինչ անհրաժեշտ չէ, քանի որ հիմա խաղաղության մեջ են, իսկ հայ զինվորները լավագույն խաղաղապահներն են»,- ասաց Թևան Պողոսյանը։

«Եթե ադրբեջանական դասագրքում գրվի հայերի վերաբերյալ իրական ճշմատությունը, դա կլինի խաղաղության նախապատրաստման առաջին քայլ: Խաղաղության նախապատրաստման գործընթացը երկար է լինելու»,- ընդծեց փորձագետը։

Թևան Պողոսյանը, միաժամանակ, դրական գնահատեց լրագրողների փոխայցերը՝ նշելով այս այցերը իրականությունը տեսնելու և հասկանալու լավագույն տարբերակն է։

Թեգեր: Թևան Պողոսյան, Հայաստան, Արցախ, Լրագրողների Այց