Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստին

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները

img

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, Բիշքեկ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, մասնակցել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։

Նիստի օրակարգում էին ՀԱՊԿ շրջանակներում և միջազգային հարթակներում անդամ-պետությունների փոխգործակցությանը, արտաքին քաղաքականության համադրմանը, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին ու մարտահրավերների հակազդմանն առնչվող հարցեր։ Հանգամանալից անդրադարձ կատարվեց Սիրիայում ստեղծված իրավիճակին։

Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ  հետագա բարելավման և ամրապնդման, ինչպես նաև կառույցի միջազգային հեղինակության բարձրացման և արդի իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերին։

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները՝ նշելով, որ խաղաղության համար բարենպաստ միջավայր ձևավորելու և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու պայմանավորվածությունների առկայության պայմաններում առավել քան արդիական է մնում ռազմատենչ և ատելության հռետորաբանությունից, անվերահսկելի սպառազինությունների մրցավազքից հրաժարվելու, ինչպես նաև հակամարտության շփման գծում լարվածության թուլացման համար հավելյալ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորեց միջազգային բոլոր հարթակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից Արցախյան հիմնախնդրի առնչությամբ համաձայնեցված մոտեցումների պահպանումը:

ԱԳ նախարարը նաև անդրադարձավ Սիրիայի հյուսիս-արևելք Թուրքիայի ներխուժմամբ ստեղծված իրադրությանը՝ առանձին մտահոգություն հայտնելով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի վերաբերյալ: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակելու է հումանիտար օգնություն ցուցաբերել բարեկամ սիրիական ժողովրդին՝ ի շահ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հաստատման:

Թեգեր: Զոհրաբ Մնացականյան, ՀԱՊԿ