Skip to main content
Աջակցություն 08 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին

Սխալի հաղորդագրություն

Notice: Undefined variable: featuredPostContent in Drupal\custom_pages\Controller\NewsController->show() (line 84 of modules/custom_pages/src/Controller/NewsController.php).
Drupal\custom_pages\Controller\NewsController->show('10076')
call_user_func_array(Array, Array) (Line: 123)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 582)
Drupal\Core\Render\Renderer->executeInRenderContext(Object, Object) (Line: 124)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->wrapControllerExecutionInRenderContext(Array, Array) (Line: 97)
Drupal\Core\EventSubscriber\EarlyRenderingControllerWrapperSubscriber->Drupal\Core\EventSubscriber\{closure}() (Line: 151)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handleRaw(Object, 1) (Line: 68)
Symfony\Component\HttpKernel\HttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 57)
Drupal\Core\StackMiddleware\Session->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\KernelPreHandle->handle(Object, 1, 1) (Line: 184)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->fetch(Object, 1, 1) (Line: 121)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->lookup(Object, 1, 1) (Line: 75)
Drupal\page_cache\StackMiddleware\PageCache->handle(Object, 1, 1) (Line: 47)
Drupal\Core\StackMiddleware\ReverseProxyMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 52)
Drupal\Core\StackMiddleware\NegotiationMiddleware->handle(Object, 1, 1) (Line: 23)
Stack\StackedHttpKernel->handle(Object, 1, 1) (Line: 669)
Drupal\Core\DrupalKernel->handle(Object) (Line: 19)
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
27 Նոյ, 21:59
Մշակույթ

Կայացավ Հայկ Դեմոյանի «Հայկական վանքերն ու եկեղեցիները միջազգային փոստային բացիկներում» գրքի շնորհանդեսը

Հայկ Դեմոյանի գիրքը երեք լեզուներով ներկայացնում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թողարկված միջազգային փոստային բացիկների նմուշներ՝ հայկական եկեղեցիների և վանքերի լուսանկարներով

img

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական վանքերն ու եկեղեցիները միջազգային փոստային բացիկներում» գրքի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ելույթ են ունեցել թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը և ինքը` գրքի հեղինակը` Հայկ Դեմոյանը: Նրանք ներկաների ուշադրությունն են հրավիրել այսպիսի գրքերի ստեղծման կարևորության վրա, որոնք նպաստում են պատմական հիշողության պահպանմանը և մեր հարուստ եկեղեցական ճարտարապետության հանրահռչակմանը, որը, ցավոք, մեզ է հասել միայն փոստային բացիկների միջոցով:

Մարկ Գրիգորյանի խոսքով՝ գրքի կարևորությունն այն է, որ զգուշացնում է ուշադիր լինել սեփական պատմության և սեփական արժեքների նկատմամբ:

Ըստ Դեմոյանի` այս գրքերը գալիս են ևս մեկ անգամ վերհիշեցնելու՝ որն էր մեր ժառանգությունը, աշխարհագրությունը, դրա բացառիկությունն ու ուրույնությունը։ Ըստ հեղինակի՝ իրենք հաջորդ սերունդների համար թողնում են մեկ համապարփակ հատոր, որը մոտակա տարիներին կլրացվի ու կլրամշակվի։

«Գրքի մեջ ընդգծրկված միավորների ճնշող մեծամասնությունը իմ հավաքածուն է։ Իհարկե խնդրել եմ նաև գործընկերներիս` հավաքածուն ամբողջացնելու համար տալ իրենց միավորները․ 3-4 միավոր այլ հավաքածուներից է ներառված»։

Հայկ Դեմոյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գիրքը միակը չի լինելու, այն երեք հատորներից մեկն է միայն։ Երկրորդ հատորը նվիրվելու է հայուհիներին, իսկ երրորդը՝ հայկական հետքին աշխարհով մեկ։

Հայկ Դեմոյանի «Հայկական վանքերն ու եկեղեցիները միջազգային փոստային բացիկներում» գիրքը ներկայացնում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թողարկված միջազգային փոստային բացիկների նմուշներ՝ հայկական եկեղեցիների և վանքերի նկարներով: Լուսանկարների բացիկների մեծ մասը հեղինակային հավաքածուի օրինակներն են։ Որոշ նմուշներ հրապարակվում են առաջին անգամ և մինչ օրս հայկական ճարտարապետական ժառանգության անհայտ նմուշներ են։

 

Սոնա Ֆահրադյան

Թեգեր: Հայկ Դեմոյան, Գրքի Շնորհանդես