Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

Հաստատվել է Եվրահանձնաժողովի նոր կազմը. Այն կղեկավարի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը

Եվրոպական հանձնաժողովի նորընտիր նախագահն աշխատանքի կանցնի դեկտեմբերի 1-ից

img

Եվրախորհրդարանի լիագումար նիստի քվերակության արդյունքում հաստատվել է Եվրահանձնաժողովի կազմը: Այն կղեկավարի Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Քվերակությունը ցուցադրվել է Եվրախորհրդարանի կայքէջում:

Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին հաստատել է քվեարկության արդյունքները, համաձայն որի` կողմ է քվեարկել 461, դեմ` 157 և ձեռնպահ` 89 պատգամավոր:

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նոյեմբերի 25-ին ունեցած ելույթում  Եվրահանձնաժողովի աշխատանքի հիմնական առաջնահերթություններ է համարել կլիմայի պաշտպանությունը, թվային տեխնոլոգիաների և նորարարությունների զարգացումը:

Մեծ Բրիտանիան այդպես էլ չի առաջադրել իր թեկնածուին: Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունը պետք է լքի կառույցը մինչև 2020թ. հունվարի 31-ը: 

 

Թեգեր: Եվրահանձնաժողով, Եվրոպական Խորհրդարան