Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 10:29
Զինված ուժեր

Վրաստանը` Եվրոպայի խորհրդի նախագահող երկիր

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը

img

Վրաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի նախագահ երկիր:

Վրաստանը Ֆրանսիայից Եվրախորհրդի նախագահության խորհրդանշական բանալին ստացել է Ստրասբուրգում: Այս մասին հայտնում է Վրաստանի առաջին ալիքը։

Ստրասբուրգում Եվրախորհրդի նախագահության խորհրդանշական բանալին Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին հանձնել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետական նախարար Ամելի դե Մոնշալեն:

Վրաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ղեկավարելու է նոյեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մայիսի 15-ը։

Վրաստանը նախագահությունը ստանձնել է Եվրոպայի խորհրդի նախարարների տեղակալների կոմիտեի նիստում:

Նախագահությունը ստանձնելու արարողության շրջանակներում, Ստրասբուրգի հանրապետեության հրապարակում բարձրացվել է Վրաստանի դրոշը։

Թեգեր: Վրաստան, Ֆրանսիա, Եվրոպայի Խորհուրդ