Skip to main content
Աջակցություն 05 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)
28 Նոյ, 11:27
Տնտեսություն

«Հակոբյան Ռուստամ» ԱՁ-ն Գյումրիում կստեղծի նոր աշխատատեղեր

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով

img

ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 28-ին, տեղի ունեցած նիստում բավարարեց «Հակոբյան Ռուստամ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։

«Հակոբյան Ռուստամ» ԱՁ-ն գործունեություն է ծավալում Գյումրի քաղաքում։ ԱՁ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են տրիկոտաժի (ներքնազգեստի արտադրություն) արտադրության համար:

Ձեռնարկությունն արդեն իսկ իրականացրել է 21 մլն դրամի ներդրում: Ներդրումային ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել է 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ընկերությունում ներկայումս առկա է 4 աշխատատեղ: 

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում:

Թեգեր: ՀՀ Կառավարություն, «Հակոբյան Ռուստամ» ԱՁ