Skip to main content
Աջակցություն 06 Դեկտեմբեր 2019
Armenia Today
Առաջինը գլխավորի մասին
Լրահոս
Հարցում

Դուք աջակցո՞ւմ եք ՀՅԴ Երիտասարդական միության՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին պահանջին

Այո, աջակցում եմ
2 (100%)
Ոչ, չեմ աջակցում
1 (0%)

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքը կհատկացվի

Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն. Նազելի Բաղդասարյան

img

Աժ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Կառավարության որոշմամբ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդատան մասնաշենքի կառուցման համար անհրաժեշտ տարածքը հատկացվել է:

Ծննդատան շենքի կառուցման համար առավել նպատակահարմար է գտնվել հիվանդանոցին հարակից ՀՀ սեփականության իրավունքով պատկանող՝ Գ․ Նժդեհի փողոց 3/6 հասցեում տեղակայված 0,21124 հա որևէ շինությամբ չծանրաբեռնված տարածքը։

Հողահատկացումից անմիջապես հետո կմեկնարկի շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, այնուհետև նաև շինարարական աշխատանքները։ Արդյունքում, Գյումրիում կգործի ժամանակակից շինարարական նորմերին համապատասխան, անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծննդատուն։

Թեգեր: Գյումրի, Մոր և Մանկան ծննդատուն